«Երեկ Ազգային ժողովում մտածում էի՝ մի՞թե ինչ-որ բան է տեղի ունենում, որ մեր ուշադրությունից վրիպել է: Սփոփիչ է, որ այդպես չի»,- այսօր կառավարության նիստում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ ՆԳ նախարարի հետ վերջին 6 ամիսներին կենտրոնացած են հրազենով հանցագործությունների բացահայտման վրա.
«ԶԼՄ-ն բացում ես, տեսնում ես կրակոց է հնչել, դա արդեն տագնապ է՝ ո՞նց, էս ո՞վ է կրակել: Դեպքեր են եղել, որ շաբաթվա մեջ 1-2 դեպք է եղել, իհարկե, հետո պարզվում է՝ մի մասը գազային կրակոցից է, բայց դա արդեն էական չի: Վերջին շրջանում ես գիտեմ, որ մի քանի լուրջ բացահայտումներ են եղել թմրամիջոցների տարածման ցանցի տելեգրամ ալիքների միջոցով: Վերջին 1-1,5 տարվա ընթացքում մենք աղմկոտ երկու մարդու առևանգման դեպք ենք ունեցել փրկագնի պահանջով, երկու դեպքն էլ բացահայտվել է, ընդ որում, տուժողները ողջ-առողջ վերադարձել են ընտանիք: Վատ է իհարկե, որ ինչ-որ մարդիկ կարողացել են ԱԱԾ-ի հագուստ ձեռք բերել, բայց կարել-կպցնելը բարդ չի»:
Փաշինյանը նշեց, որ այն ապօրինի զենքը, որը անտառում թաղված է, լավ չի, բայց վտանգավոր չի, վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ թաքստոցից հանվում է ու այստեղ պետք է գործի պարեկային ոստիկանությունը:
Որպես հուշում՝ նա ասաց, որ հիմա արհեստական բանականության միջոցով հնարավոր է զբոսայգիներից դուրս բերել կասկածելի վարքագծով մարդկանց. «Դա կիրառվում է շատ օդանավակայաններում»:
Մանրամասները՝ տեսանյութում