Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրանք են՝ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Տ. Դանիել Սրբազան Ֆընդկյանը։
Հիշեցնենք, որ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ։
Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի վաղը՝ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ինչպես նաև առանց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի։ Նրանց, Տեր Մովսես քահանա Սահակյանի նկատմամբ ևս մեղադրանք են առաջադրել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ակտը վերաբերում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված նախկին առաջնորդ Արման Սարոյանին։

















