G 20 գագաթնաժողովը չպիտի լինի Հարավային Աֆրիկայում, ես այնտեղ չեմ գնալու, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում կայացած բիզնես ֆրումի ժամանակ:
«Երկար տարիներ Մայամին ապաստան է եղել Հարավային Աֆրիկայի կոմունիստական ռեժիմից փախչողների համար։ Նայեք, թե ինչ է կատարվում այդ երկրի որոշ մասերում՝ շատ վատ է։ Նայեք Հարավային Ամերիկային, թե ինչ է կատարվում այնտեղ», — ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է, որ Հարավային Աֆրիկան չպիտի լինի G20 անդամ երկրում տեցի ունեցող իրադարձությունների պատճառով:
«Մենք G20 հանդիպում ունենք նախատեսված Հարավային Աֆրիկայում, բայց, անկեղծ ասած, այդ երկիրը այլևս չպետք է լինի G20-ի անդամ։ Ես այնտեղ չեմ գնալու, ես արդեն ասել եմ նրանց՝ ես չեմ ներկայացնելու մեր երկիրը այդ գագաթնաժողովում։ Այն այնտեղ չպետք է լինի։ Պարզապես նայեք, թե ինչ է կատարվում Հարավային Ամերիկայի և աշխարհի տարբեր մասերում», — ընդգծել է Թրամփը։

















