«Ես ուզում եմ արդեն փորձով ապացուցված մի քանի հանգամանք ներկայացնել: Հիշում ենք, որ պարեկային ծառայությունը մասնակի ներդրվեց տարբեր մարզերում ու յուրաքանչյոււր մարզում ներդրվելուց հետո մենք մարզային վարչություններից տեղեկատվություն էինք ստանում, որ յուրաքանչյուր մարզում 60-70 դեպքով աճում էր ցուցանիշը հանցավորության: Օրինակ,Արարատի,Արմավիրի,Կոտայքի, Գեղարքունիքի մարզում աճել է 60-70 դեպքով: Սրանք թմրանյութեր ու զենքեր պահելու դեպքեր էին»,- այսօր կառավարության նիստում ասաց Քննչական կոմիտեի նաագահ Արգիշտի Քյարամյանը՝ պնդելով, որ ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, հանցագործությունները սկսել են բացահայտվել:
Սա լսելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Սա լսելով՝ ես հասկացա, որ լուրերը, թե ՀՀ-ում հանցավոր վակխանալիա է, առնվազն չափազանցված են»:
Մանրամասները՝ տեսանյութում