Ես Իրանին հնարավորություն տվեցի գործարք կնքելու։ Ես նրանց հստակ ասացի՝ «պարզապես արե՛ք դա». այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ չնայած ջանքերին, Թեհրանը չհետևեց իր խոսքերին։
«Ես ասացի, որ իրենց սպասվածից շատ ավելի վատ է լինելու: Որոշ իրանցի կոշտ գծի կողմնակիցներ շատ համարձակ էին խոսում, բայց չգիտեին, թե ինչ էր պատահելու։ Նրանք բոլորը հիմա մեռած են, և իրավիճակը միայն ավելի է վատթարանալու: Շատ մահեր ու ավերածություններ արդեն եղել են, բայց դեռ ժամանակ կա այս կոտորածին վերջ տալու համար», – ասել է նա: