Էստոնիայի կառավարությունը որոշել է անժամկետ մուտքի արգելք սահմանել Բելառուսի 273 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ERR պետական հեռուստատեսությունն ու ռադիոն՝ վկայակոչելով Էստոնիայի արդարադատության նախարարությունը։
«Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո գրեթե հինգ տարվա ընթացքում դրական փոփոխություններ չեն գրանցվել», – ասել է արտգործնախարար Մարգուս Ցախկնան, որը նախաձեռնությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը։
Լուկաշենկոյից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառված բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ և անվտանգության ոլորտի աշխատակիցներ։ Նշվում է, որ Տալլինը Մինսկի դեմ պատժամիջոցներ է կիրառել 2020 թվականին։