Հիմա մենք աշխատում ենք ու մենք պայման չունենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրել, Ադրբեջանն այդքան էլ պարզ չի պայման ունի, պայման չունի, իրենք այդ թեմաներն առաջ են քաշում և մենք այդ թեմաների հետ առնչվում և առերեսվում ենք։ Այս մասին Գերմանիայում ասել է Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով լրագրողի այն ասածին, որ այս պահին Հայաստանին և Ադրբեջանին պայմանագիր կնքելու համար խանգարո՞ւմ է Ադրբեջանի առաջ քաշած պայմանները՝ Սահմանադրությունը փոփոխելը։
«Եթե Ադրբեջանը մտածում է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան, այդ խնդիրը լուծելուամենակարճ ձևը Խաղաղության համաձայանգիրը ստորագրելն է։ Որովհետև երբ-որ Խաղաղության համաձայանգիրը ստորագրի, մենք մեր օրենսդրությանը համաձայն պարտավոր ենք, ստիպված ենք, չեն կարող չուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի դատարանը ստուգի այդ համաձայանգրի համապատասխանությունը Հայաստնաի Հանրապետության Սահմանադրությանը»,-ասել է Փաշինյանը։
«Այսօր ես չունեմ լեգիտիմություն ՀՀ ժողովրդին ասել, եկեք Սահմանադրությունը փոխենք։ Ինչու, որովհետև ՀՀ ժողովուրդը ինձ կասի, 2024 թվականի սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը համապատասխանում է մեր Սահմանադրությանը, հետևաբար ինչու փոխենք մեր Սահմանադրությունը, կստացվի որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք, բա որ դրանից հետո 2-րդ կամ 3-րդ քմահաճույքը ի հայտ եկավ, ինչ ենք անելու»,-ասել է Փաշինյանը։
Նա ավելացրել է, որ Ադրբեջանի հետ չեն քննարկում Սահմանադրության հարցը, որովհետև դա մեր ներքին հարցն է։

















