Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ չի մասակցելու Հովհաննավանքի «պատարագին», քանի որ գործուղման է:
«Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին»-նշել է նա:
Հիշեցնենք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը կիրակի օրը հրավիրում է Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու պատարագին, որը պատրաստվում է ինքը մատուցել:
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով. «Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին»: