ԱՆԻՖ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը ակտիվացել է Լինքդին սոցիալական հարթակում։ Նա գրառումների շարք է սկսել, որոնցից մեկում նշում է.
«Մարդիկ կարծում են՝ թե քաղաքականությունից դուրս են։ Դա մի հեռու խաղ է, որ իրենց չի վերաբերվում: Նախկին ինսայդեր եմ – «Ես էլ էի հավատում որ կարող եմ նայել ուղղակի կողքից։ Պարզվում է՝ ոչ: Եթե շնչում ես, դու արդեն խաղացող ես, բացառություններ չկան։ Նույնը արժեթղթերի շուկայում է։ Կարծում ես, թե ընդամենը հետեւում ես՝ ինչ է կատարվում, բայց խաղասեղանին քո փողն է, աշխատանքդ, ձայնդ, ապագադ… Դու երբեք խաղից դուրս չես։ Ուզես, թե չուզես՝ խաղադաշտում ես… Բարի գալուստ իրականություն, եթե խելացի չես խաղում դու ոչ միայն փող ես կորցնում, դու կորցնում ես քո հնարավորությունը»: