Ես այդ հարցին չեմ պատասխանում, խուսափում եմ այդ հարցից, ոչ թե խուսափում եմ, այլ այդ հարցը բազմիցս չարչրվել է։ Ես ո՛չ խուսափում եմ ասել Կտրիճ Ներսիսյան, ո՛չ խուսափում եմ ասել Գարեգին Երկրորդ։ Չեմ ուզում մտնել հարցերի մի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ մի տեղ չի տանում։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։
Հարցին՝ եթե ինքը համայնքապետ ընտրվի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ դիմի քաղաքում հոգևոր հավաք անցկացնելու համար, արդյոք կարտոնի՞ այդ հավաքը, Մեխակյանը պատասխանեց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց ՀՀ-ում որևէ տեղ հավաք անցկացնել, ՀՀ-ում չկա որևէ մեկը, որ չկարողանա արտոնել»,- ասաց նա։















