Եվրոպական խորհուրդի նախագահ Անտոնիու Կոշտան Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում դատապարտել է Նախիջևանի վրա հարձակումը։
Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ Եվրոպական միությունը Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, և Ադրբեջանն ու ԵՄ-ն գտնվում են համագործակցության ակտիվ փուլում։
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այլև իրականում։ Նրա խոսքով՝ յոթ ամսվա ընթացքում հատկապես առևտրի ոլորտում մեծ ներուժ է նկատվել։
Կոշտան իր հերթին նշել է, որ Եվրամիությունը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին՝ ընդգծելով, որ խաղաղության գործընթացում արձանագրվող առաջընթացը արժանի է բարձր գնահատականի։ Նրա խոսքով՝ խաղաղությունը դրական ազդեցություն ունի երկու երկրների ժողովուրդների վրա, իսկ Ադրբեջանի դերը տարածաշրջանային օրակարգում աճում է։

















