Եվրոպական հետախուզական ծառայությունների ղեկավարներն ընթացիկ տարում Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորություն չեն տեսնում, գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Եվրոպական հետախուզական ծառայությունների ղեկավարները հոռետեսորեն են գնահատում այս տարի Ուկրաինայում հակամարտության դադարեցման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունները, չնայած Դոնալդ Թրամփի հայտարարություններին այն մասին, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունները «բավական մոտեցրել են» գործարքի կնքման հեռանկարը»,-ասվում է հոդվածում:
Գործակալության աղբյուրներից մեկը Ժնևյան բանակցությունները անվանել է «թատերական ներկայացում»։ Հետախուզության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա կարծում է, որ իրական բանակցություններ կսկսվեն, «եթե Ռուսաստանը ստանա այդ զիջումները (Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից — խմբագրի նշում)»։
Ինչպես նախկինում նշել էր Կրեմլը, ԱՄՆ-ն ընդունել է, որ առանց տարածքային հարցը լուծելու Ալյասկայի գագաթնաժողովում համաձայնեցված բանաձևի, երկարաժամկետ կարգավորման հույս չկա։ Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից. սա կարևոր պայման է Մոսկվայի համար։

















