• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Իրավունք

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
15/07/2026
/ Իրավունք, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում
0
SHARES
8
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աջակցությամբ և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի և Միրիամ Լեքսմանի հյուրընկալությամբ հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում կայացավ «Հայ քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով քննարկում, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, իրավաբաններ, մարդու իրավունքների պաշտպաններ և Ադրբեջանում պահվող հայ պատանդառվածների ընտանիքների անդամներ։ Քննարկումը կենտրոնացած էր Ադրբեջանում շարունակվող հայ ռազմագերիների և քաղաքական պատանդառվածների պահման, ինչպես նաև նրանց ազատ արձակման ապահովման գործում Եվրոպական միության հնարավոր դերակատարության վրա։

Բանախոսները քննարկեցին խնդրի մարդասիրական, իրավական և քաղաքական ասպեկտները՝ պնդելով, որ հայ գերիների շարունակվող անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հեռանկարները։

Քննարկումը սկսեց Կոստաս Մավրիդեսը՝ վերահաստատելով Եվրոպական խորհրդարանի հստակ դիրքորոշումը, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Նա նաև  Եվրոպական հանձնաժողովին հիշեցրեց վերջինիս մանդատի մասին՝ հանդես գալու նման պահանջներով, ինչպես ամրագրված է Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձևերում, ինչպես նաև ընդգծեց ԵՄ–Ադրբեջան էներգետիկ համաձայնագիրը միջազգային իրավունքի և մարդու իրավունքների տեսանկյունից վերանայելու անհրաժեշտությունը։ Նա կիսվեց այն հիասթափությամբ, որն արտահայտում էին ներկաներից շատերը, որ գործադիր իշխանության աշխարհաքաղաքական նկատառումները ստվերել են թե՛ Եվրոպական խորհրդարանի կամքը, թե՛ այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը։

Իր հերթին Միրիամ Լեքսմանը հավելեց, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների շարունակական խորացումը հնարավորություն է տալիս Եվրոպական հանձնաժողովին առաջատար դեր ստանձնել այս հարցում։ Նա շեշտեց՝ քաղաքական բանտարկյալների հարցը պետք է արժանանա առավելագույն առաջնահերթության և չպետք է դրվի վտանգի տակ։

Ներկայացնելով կալանավորվածների ընտանիքները՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը, խոսեց իր հոր բանտարկության ազդեցության մասին։ Նա պատմեց, որ իր հայրը 2023 թվականին, Արցախի հայ բնակչության բռնի տեղահանության ընթացքում, մնացել էր Արցախում՝ աջակցելու խաղաղ բնակիչների անվտանգ տարհանմանը, որից հետո ձերբակալվել էր ադրբեջանական իշխանությունների կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր նա քաղաքական դրդապատճառներով դատավարությունից հետո դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Անդրադառնալով ավելի քան 1000 օր տևող բաժանվածությանը՝ Արմեն Իշխանյանը նկարագրեց այն ծանր հոգեբանական ազդեցությունը, որ բանտարկությունը թողել է իր ընտանիքի վրա։ Հիշելով դստեր հետ ունեցած զրույցը՝ նա ասաց. «Երբ հարցրի նրան, թե ինչ է ցանկանում ծննդյան նվեր, նա պարզապես պատասխանեց. «Ես ուզում եմ, որ պապիկս տուն գա»»։

Համաժողովում քննարկվեցին նաև կալանավորվածների շարունակվող ազատազրկման իրավական հետևանքները։ Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, ով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնում է բազմաթիվ հայ գերիների շահեր, ընդգծեց, որ այդ գործերի նշանակությունը շատ ավելին է, քան առանձին անձանց ճակատագրերը։ Նա մասնավորապես նշեց․ «Հայ գերիների անօրինական կալանավորումն ու դատապարտումները պարզապես մարդու իրավունքների խնդիր չեն, այլ որոշիչ փորձություն՝ Եվրոպայի կարողության համար պաշտպանելու իրավունքի գերակայությունն ու միջազգային իրավակարգը։ Թեև Եվրոպական խորհրդարանն ընդունել է կարևոր բանաձևեր, այժմ դրանք պետք է ուղեկցվեն արդյունավետ քաղաքական գործողություններով։ Հակառակ դեպքում վաղը անպատժելիությունը կդառնա նորմ»։

Մարդու իրավունքների միջազգային գործընկերության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին իր հերթին նշեց, որ կալանավորվածների ազատ արձակումը պետք է դիտարկվի որպես ցանկացած արժանահավատ խաղաղության գործընթացի նախապայման։ Ըստ նրա՝ «Խաղաղությունը չի կարող արժանահավատ լինել, քանի դեռ հայ գերիները մնում են բանտարկված Ադրբեջանում։ Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը երկրորդական հարց չէ, այլ հիմնարար մարդասիրական պարտավորություն և ցանկացած իրական խաղաղության գործընթացի անհրաժեշտ հիմք։ Արդարությունը, վստահությունն ու հաշտեցումը պետք է սկսվեն յուրաքանչյուր գերու անվտանգ և առանց հապաղման տուն վերադարձով»։

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն Ջոել Վելդքեմփը նշեց, որ այս հարցը նաև ավելի լայն ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար։ Ըստ Վելդքեմփի՝ «Ուժեղ Հայաստանը կարող է օգտակար դաշնակից լինել Եվրոպական միության համար՝ այն ժամանակաշրջանում, երբ աճում է Թուրքիայի ազդեցությունը, իսկ միջազգային նորմերը թուլանում են։ Հայաստանը հզորացնելու նպատակով եվրոպացի քաղաքական որոշում կայացնողները պետք է փնտրեն ուղիներ՝ Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացը դարձնելու ավելի հավասարակշռված։

Բաքվում պահվող քսան հայ պատանդների պաշտպանության ուղղությամբ միջամտությունը հիանալի մեկնարկ կլիներ»։

Համաժողովի ողջ ընթացքում բանախոսները Եվրոպական միությանը կոչ արեցին դուրս գալ մտահոգություն արտահայտող հայտարարությունների շրջանակից և կիրառել իր տրամադրության տակ գտնվող դիվանագիտական ու քաղաքական գործիքները՝ ճնշում գործադրելու կալանավորվածների անհապաղ ազատ արձակման համար։ Նրանք ընդգծեցին՝ հայ քաղաքական բանտարկյալների և ռազմագերիների շարունակվող ազատազրկումը շարունակում է մնալ վստահության ձևավորման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտներից մեկը։

Համաժողովն ավարտվեց միասնական կոչով՝ ուղղված Եվրոպական միության հաստատություններին՝ ակտիվացնել Ադրբեջանի հետ իրենց ներգրավվածությունը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել անհապաղ առաջնահերթություն։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
15 հուլիս 2026թ.

Recent Posts

  • Լարված իրավիճակ Գյումրու ավագանու նիստին. կյանքս դժոխք է դարձել, ստում եք
  • Ծառուկյանի դեմ դասական քաղաքական հետապնդում է իրականացվում. Աբովյան
  • «Խոստովանում են, որ ապօրինությունները հիմա շատ են»․ Սողոյան
  • Ուզում են՝ սոված մնանք, փակ՞են էլ, ուրիշ տեղ է բացելու
  • Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում

Recent Comments

  1. Зеркало казино VAVADA on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  2. Зеркало казино Pin-Up on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  3. aviator game on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի
  4. aviator game on Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին
  5. микрокредит on Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Archives

  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Categories

  • Իրավունք
  • Հասարակություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Մշակույթ
  • Բանակ
  • Ժամանց
  • Exclusive
  • Կարճ միացում
  • ARTCAST
  • Հաղորդումներ
  • 30 րոպե
  • Ֆոտոարխիվ
  • Քաղաքականություն
  • Երազում եմ դառնալ
  • Ռազմական ժամ
  • Տեսանյութեր
  • Տեխնոլոգիաներ
  • Լրահոս
  • Ռազմարդյունաբերություն
  • Գիտական լուրեր
  • Գլխավոր նորություններ
  • Կրթություն
  • Գիտություն
  • Տնտեսություն
  • NewsStand Փոդքասթ
  • Արխիվ
  • Միջազգային լուրեր
  • Պրակտիկանտ
  • Ինսայթ
  • Տարածաշրջան
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.