Ստրասբուրգում պատիվ ունեցա հանդիպել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Այս մասին գրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Միասին քննարկեցինք կարևոր հարցեր`
Սահմանադրական բարեփոխումների ընթացքը,
Խաղաղության կարևորությունը և դրա ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքը,
Ժողովրդավարական արժեքների պահպանման համատեքստում ապատեղեկատվության, օտարերկրյա ազդեցությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը,
ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի ընդլայնումը և համագործակցության նոր ուղղությունները:
Ուրախ էի կրկին հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարին և մտքեր ու նոր գաղափարներ փոխանակել վերջինիս հետ»: