ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը հանդիպում են ունեցել «Մանթաշյանց» բիզնես ակումբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պետական գնումների համակարգին առնչվող հարցեր, ինչպիսիք են՝ համակարգում կատարվող փոփոխությունները, գործարար համայնքի ներկայացուցիչների խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները:
Նմանատիպ հանդիպումները կարևոր են թափանցիկության և շահագրգիռ անձանց կողմից հետադարձ կապի ապահովման տեսանկյունից, ուստի նախատեսվում է ընդլայնել դրանց շրջանակը և դարձնել շարունակական: