Թոմաս Մեթյու Քրուքսը, ով Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ կրակել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա, մահափորձից առաջ սպառնալից հաղորդագրություն է թողել Steam խաղային հարթակում։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայությունը Քրուքսի տարօրինակ պահվածքի մասին հաղորդումներ է ստացել կրակոցներից ավելի քան մեկ ժամ առաջ։ Նա ճանաչվել է որպես կասկածյալ, քանի որ նրան տեսել են հեռաչափով և ուսապարկով, հեռուստաալիքին պատմել է սենատոր Ջոն Բարասսոն (հանրապետական Վայոմինգ նահանգից) բրիֆինգից հետո, որը օրենսդիրներին համար անցկացրել են Գաղտնի ծառայության աշխատակիցները: