Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր առաջին անգամ Ֆրանսիան թույլատրել է ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներին թռչել իր տարածքի վրայով՝ դեպի Իրան։ Itamilradar-ը առաջիններից մեկն էր, որ այս մասին հայտնեց մարտի 20-ին։ OSINTtechnical-ի OSINT-վերլուծաբանը և Flightradar24-ը հաստատել են տեղեկատվությունը։
Itamilradar-ի տվյալներով՝ երկու B-52H և երկու B-1 ինքնաթիռներ թռել են Ֆրանսիայի վրայով։ Բոլոր ինքնաթիռները թռիչք են կատարել Անգլիայի Գլոսթերշիր քաղաքի RAF Fairford-ից։ Թռիչքի ժամանակ ռմբակոծիչների վրա նկատվել են թևավոր հրթիռներ։
Մինչ այդ ամերիկյան ռմբակոծիչները Մեծ Բրիտանիայից Մերձավոր Արևելքի ուղղությամբ թռիչքների ժամանակ խուսափում էին մայրցամաքային Եվրոպայի օդային տարածքից և թռչում էին Ջիբրալթարով: Ինչպես ենթադրում է The Aviationist պարբերականը, թռիչքների պլանավորողները մինչ այդ կարող էին հայտ չներկայացնել եվրոպական երկրների տարածքով թռչելու համար։

















