Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է Վայոց ձորի մարզ այցելելու մասին։
Այս մասին դեսպանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման միջոցով։Դեսպան Դըկոտինյին նաև մանրամասնել է այցելության օրակարգային թեմաները։
«Այսօր այցելում եմ Վայոց ձորի մարզ․ Եվրոպական Միության դիտորդական առաքելություն (EUMA), օգնություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին, Ֆրանկոֆոնիա, խաղողագործություն»,-գրել է դեսպանը։

















