Ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոյի խոսքով՝ «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն ստում է, որ ակումբի բժիշկները սխալներ չեն թույլ տվել իր վնասվածքի բուժման հարցում, հաղորդում է RMC-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ Մբապեն և նրա թիմը որոշել են ստելու ռազմավարություն կիրառել այս հարցի վերաբերյալ։ Ռիոլոն կարծում է, որ դա չի վնասի «Ռեալ Մադրիդի» շահերին։
Այս մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնությունում անցկացրած 24 խաղում դարձել է 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Տարվա սկզբին ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել մի քանի խաղ: Մարտի 25-ին լրատվամիջոցները հաղորդել են, որ մադրիդցի բժիշկները, իբր, զննել են Մբապեի առողջ ծունկը, այլ ոչ թե վնասվածք ստացածը։
«Ռեալ Մադրիդը» ներկայումս զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» չորս միավորով հետ մնալով։ Մարտի 18-ին մադրիդյան ակումբը ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում՝ 1/8 եզրափակչում հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»։

















