Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում է, որ Եվրոպայից ֆինանսական օգնությունը «կամրապնդի Ուկրաինայի դիրքերը առաջնագծում և բանակցությունների սեղանի շուրջ», — գրել է նա X սոցիալական ցանցում։
«Ես ողջունում եմ Ուկրաինային 90 միլիարդ եվրո ֆինանսավորում տրամադրելու այս կարևոր քայլը։ Սա Ուկրաինայի հետ մեր անսասան համերաշխության հզոր խորհրդանիշ է», — նշել է նա։
Չորեքշաբթի օրը ԵՄ խորհուրդը հայտարարեց, որ Եվրամիությունը պարտավորվել է սպասարկել Կիևին տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկը։ Պայմանների համաձայն՝ Կիևը պարտավոր կլինի զենք գնել միայն եվրոպական ընկերություններից, բացառությունների վերաբերյալ առանձին բանակցություններ են տարվում։ Նշվում է, որ դա հնարավոր է «միայն այն դեպքում, եթե բավարարվեն կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի վերաբերյալ խիստ պայմաններ»։

















