Դանիայի արտաքին հետախուզության ծառայությունը (FE) խորհուրդ է տվել որոշ պետական կառույցների աշխատակիցներին ծառայության ընթացքում չօգտագործել Bluetooth ականջակալներ և AirPods՝ գաղտնալսման ռիսկի պատճառով։
Ինչպես հայտնում է դանիական Ingeniøren թերթը, զգուշացումը կապված է ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի նկատմամբ պահանջների շուրջ ստեղծված լարված իրավիճակի հետ։ Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների ֆոնին իրավիճակը չափազանց զգայուն է դառնում՝ հատկապես ռազմական ու հետախուզական ոլորտներում։
FE–ն խորհուրդ է տվել նման սարքերից հրաժարվել ծառայողական կապի ընթացքում, իսկ DR հեռարձակողի տվյալներով՝ նմանատիպ խորհուրդներ ստացել են նաև բոլոր դանիացի ոստիկանները։
Թերթի հաղորդմամբ, Bluetooth տեխնոլոգիան վաղուց հայտնի է իր խոցելիությամբ՝ հնարավորություն տալով չարտոնված անձանց հետևել հեռախոսային հաղորդակցությանը և գաղտնալսել հնչող տեղեկատվությունը։

















