ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի խափանման միջոց կալանքը դատարանը նորից երկարաձգել է։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։
Նրա փաստաբան Հրանտ Անանյանը հաստատել է «Հրապարակ»-ի տեղեկությունը՝ նշելով, որ Բեգլարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է նոյեմբերի 4-ին՝ 2 ամիս ժամկետով, իրենք որոշումն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան, սակայն դեռ դատական ակտը չեն ստացել։
Բեգլարյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում։

