Քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը): Խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»,- հավելել են դատախազությունից:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։


















