Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով վերդիկտը։
Դատարանը Գագիկ Ծառուկյանին արդարացրել է՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը, իսկ Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ կայացրել է մեղադրական վերդիկտ։
Հիշեցնենք, որ քրեական վարույթը վերաբերում է 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալու դեպքերին։ Մեղադրանքը ներկայացվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընտրակաշառք տալու հատկանիշներով։

















