Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Արտավազդ Կարապետյանի նախագահությամբ, մարտի 25-ին ցմահ ազատազրկման է դատապարտել մարզի բնակիչ Արմեն Օհանեսովին։
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանություն)։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Օհանեսովը դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է իր՝ 2022 թվականի մարտի 23-ին ծնված անչափահաս որդուն։ Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում, որտեղ նա երեխային սպանել է կոկորդը ձեռքով սեղմելու եղանակով։

















