«Հրապարակ»-ը հայտնել է, որ Գեղարքունիքում ականի պայթյունից զինվորական է վիրավորվել։
Նա պատահաբար կանգնել է ականի վրա, որի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը: Վիրավոր զինվորականին տեղափոխել են Երևան:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց Արամ Թորոսյանը։