Գեներալ Դավիթ Մանուկյանի կյանքի ու հատկապես մարտական ծառայության տարբեր դրվագները որևէ կասկած չէին թողնում, որ նա իրեն բոլոր իրավիճակներում արժանապատիվ կդրսևորեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Դժվար է բառեր, ձևակերպումներ ընտրել, որոնք ամբողջության մեջ կներկայացնեն Մանուկյանի անցած մարտական ուղին և տարբեր ժամանակներում դրսևորած վճռականությունը, որովհետև նա հիմա էլ գտնվում է Բաքվի բանտում և ցանկացած թեմա կարող է օգտագործվել վերջինիս դեմ:
Կեղծ դատավարության ընթացքում նրա դրսևորած կեցվածքն ու ցուցմունքներն այն նվազագույնն են, որոնք բնութագրում է Դավիթի սկզբունքայնությունն ու հաստատակամությունը:
Ազատությո՛ւն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- գրել է նա: