«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Իզմիրլյան բժշկական կենտրոնում մատուցվեց Սուրբ և Անմահ պատարագ` ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի և մասնակցությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Միքայել Սրբազան արքեպիսկոպոսի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի:
Հիշեցնեմ, որ ապօրինի հետապնդումների ենթարկվող Միքայել Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել և այս պահին գտնվում է հիվանդանոցում ու պատարագին հետևում/մասնակցում էր հիվանդասենյակից:
Հուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցությամբ հաջորդ պատարագին կմասնակցեմ ոչ թե հիվանդանոցում կամ կալանավայրում, այլ նրա առաջնորդած թեմի եկեղեցիներից մեկում»,-գրել է պատգամավորը:

















