Թիրախը Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն է, Գերասիմ Վարդանյանի անձը՝ որպես ՀՅԴ ԳՄ անդամ, դատական նիստից առաջ լրագրողների զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում ընթանում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը։
«Առաջին դեպքը չէ․ երբ ընդդիմադիր շարժումներն ակտիվանում են, ՀՅԴ-ի նկատմամբ սկսվում են նմանատիպ ճնշումներ։ Կարծում եմ՝ Գերասիմ Վարդանյանի դեպքում կա նաև անձնական վրեժի գործոն, ինձ այդպես է թվում»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ արդարադատության հույս, այնուամենայնիվ, միշտ էլ կա, սակայն այն մեծ չէ։
«Չնչին հույս է, որովհետև հասկանում ենք՝ իշխանական ինչ մամլիչ մեքենա է աշխատում»,- ասաց Սերգեյ Հարությունյանը։