Գերմանիան կարող է արդեն այս շաբաթ իր առաջին զինվորական ստորաբաժանումները ուղարկել Գրենլանդիա, հայտնում է Bild թերթը՝ հղում անելով գերմանական աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ տարածաշրջանում նախատեսվում է Բունդեսվերի առաջխաղացման (ավանգարդային) խմբի տեղակայում։ Գերմանիայի Դաշնային պաշտպանության նախարարության խոսնակը Bild-ին հայտնել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը։ Միևնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ տեղակայումը կարող է սկսվել արդեն հունվարի 15-ին։
Հունվարի 14-ին հաղորդվել էր, որ Դանիան, ԱՄՆ հայտարարությունների ֆոնին, Գրենլանդիա է ուղարկել ռազմական տեխնիկա և առաջխաղացման հրամանատարական անձնակազմ։ Հունվարի 12-ի երեկոյան Դանիայի ռազմաօդային ուժերին պատկանող Challenger ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանում։
Թռիչքը պաշտոնապես կապ չուներ կղզու պաշտպանության ամրապնդման հետ, սակայն պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը խորհրդարանական հանձնաժողովի առջև փակ ճեպազրույցից հետո հայտարարել է տարածաշրջանում մշտական ռազմական ներկայությունը մեծացնելու ծրագրերի մասին։

















