«Մի քանի օրվա տարբերությամբ, ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը»-, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Նախ ԱՄՆ կոնգրեսում պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ավելացնելով, որ ԱՄՆ-ն փորձում է այն կանխել:
Ապա մի քանի օր անց, ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն է խոսել Սյունիքի շուրջ ստեղծված լարվածության մասին:
Այս հայտարարությունները հետաքրքրական էին առաջին հերթին այն տեսանկյունից, որ վերջին ամիսներին արտերկրից հնչող հայտարարությունները, որպես կանոն, լավատեսության և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի մոտալուտ հանգուցալուծման մասին էին:
Վերևի 2 հայտարարություն հնչեցնողները պատահական դեմքեր չեն, առավել ևս` ներկայացնում են գերտերություններ, որոնք դետալային տիրապետում են մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը:
Իսկ թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունների հնչեցումը, կարծում եմ, որ այն կապ ունի ոչ միայն բանակցային գործընթացում առկա վիճակի, այլև արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայության հետ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել»։