ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը սխալ է՝ ընդգծելով, որ իր գնահատմամբ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։
Ինչո՞ւ եք «Արցախ» ասում, ուզում եմ հասկանալ, հետաքրքիր է, — ասել է Ալեն Սիմոնյանը։ Դիտարկմանը, թե Սիմոնյանն ինքն էլ ժամանակին «Արցախ» էր ասում, նա արձագանքել է՝ «սխալ էի անում»։
«Այդ դեպքում ես ձեզ խնդրում եմ վատ մի զգացեք, որ ինչ-որ երկրում ինչ-որ մարդ կարող է ՀՀ-ի Երևանին ասել «Էրիվան»», — նշել է նա և հավելել՝ «Ղարաբաղն Ադրբեջանին է»։

















