Արցախը Հայաստան էր, հետո հանձնեցիք, Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Այս մասին Գյումրու քաղաքապետի թեկնածուների բանավեճի ժամանակ ՔՊ-ական թեկնածուին ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը։
Ի պատասխան այս հայտարարության, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը հայտարարեց. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխաներն այնտեղ չծառայեին։ Արցախը հանձնեցին Ձեր խոսքի սկզբում նշված նախագահները»։
Բանավեճը թեժացավ, հաղորդավարները սպառնացին միկրոֆոն անջատել, բանավեճը դադարեցնել։
Մխիթարյանը հայտարարեց, եթե Սարիկ Մինասյանը էլի սուտ խոսի, ինքն ընդհատելու է։