«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ-ում գիշերօթիկի սան երեխային «մանկատան սան» ասել, նշանակում է՝ մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ. սա փոխելու ենք»։
Իրականում, այո, փոխեց պատկերը Փաշինյանի կառավարությունը: Հայաստանում լուծարվեցին գիշերօթիկներ և մանկատներ, որպես այլընտրանք՝ սաներին առաջարկելով տներում ապրել. չկա գիշերօթիկ, հետևաբար չկա գիշերօթիկի սան, որ նրանց նկատմամբ էլ վատ վերաբերմունք լինի։ Գլխից և գլխացավանքից ազատվեցին. իսկ թե որտեղ են բնակվում նման ճակատագիր ունեցողները, ինչ պայմաններում, արդեն էական չէ կառավարության համար, գլխավորը վիճակագրությունն է»։