«Գնացե՛ ք ու պաշտպանե՛ ք Կադիրովի մոլի երկրպագու կարգալույծ եղած Ստյոպային։ Դուք անհատապես կարող եք ուր ուզում եք գնալ, բայց ժողովրդին չմոլորեցնեք, տանեք մեղք գործելու՝ իբր պայմանական պատարագի մասնակից»,- այս մասին խորհրդարանում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«ՔՊ-ն հետևողական չի, հետևողական է միայն Նիկոլ Փաշինյանը։ Յոթ տարվա մեջ Փաշինյանն ինչ ասում է, բոլորը պարտադիր կրկնում են»,- ասել է Մանուկյանը։
Հոկտեմբերի 21-ին Գարեգին Բ-ն կարգալույծ է հռչակել Հովհաննավանքի արդեն նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանին: Ասատրյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կիրակի օրը հրավիրում է բոլորին Սուրբ Հովհաննավանք՝ մասնակցելու Սուրբ և Անմահ պատարագին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է. «Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ պատարագին»:

















