• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
15/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
17/12/2024
/ Հասարակություն, Տեխնոլոգիաներ, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Ի՞նչ է հնարավոր անել ԱՄՆ–ում՝ $500–ով։ Ֆանտաստիկայի ժանրից է թվում, որ ընդամենը 500 դոլարով հայտնվելով Լոս Անջելեսում՝ մեր հայրենակիցը կարողացել է կարճ ժամանակում դառնալ Գլենդելի ամենաճանաչված, ճարտարապետական նոր ճաշակ ու որակ թելադրող ընկերության հիմնադիր, ստանալ մրցանակներ ու կոչումներ, զրոյից առաջ գնալ ու գրավել նորանոր հաճախորդներ։ 

«2016-ի հոկտեմբերին եկել էի Ֆրեզնո, այնտեղ աշխատել ճարտարապետ, 1,5 տարի հետո տեղափոխվեցի Լոս, ինչքան հետ գցած փող ունեի, գնաց տան վարձի, դեպոզիտի, կրեդիտ քարտերի վրա։ Օգոստոսի 10-ին ես արդեն ունեի ընդհանուր առմամբ 500 դոլար, այն էլ տվեցի հաշվապահին ու ասացի՝ ուզում եմ ճարտարապետական կորպորացիա՝ չունենալով ո՛չ օֆիս,  ո՛չ կոմպյուտեր, ոչ պրինտեր, ոչ մի բան։ Փողս վերջացավ»,– այսպես ստեղծվել է «NextGen Vision» ճարտարապետական ընկերությունը, որի հիմնադիր, մեր հայրենակից Գեւորգ Գրիգորյանը ձեռքին ունենալով ընդամենը մեկ թուղթ՝ ընկերության արտոնագիրը, ինչ-որ հրաշքով սկիզբ է դրել նոր ու զարգացող բիզնեսի։

«Ես ուր գնում էի, ամենուր ասում էի՝ ճարտարապետ եմ, գործ ունենաք՝ տվեք ինձ։ Մինչեւ եկավ առաջին հաճախորդը՝ միջնորդավորված։ Դեպոզիտը 1800 դոլար էր։ Դա վերցրել եմ, 1500 դոլարով կոմպյուտեր եմ առել, որ այդ  կոմպյուտերով գծեմ իրենց պրոյեկտը, բայց փող չէր մնացել տակը, մնացած 300 դոլարն էլ պահել էի՝ տպելու՝ պրինտ անելու համար։ Գծեցի, ավարտեցի, գնացի սովորական պրինտշոփ , 150 դոլարը այնտեղ գնաց։ Պարզ է, ես գիտեի, որ ուղղումների կարիք կար։ Ես արեցի ուղղումները, պետք  է այնքան իդեալական գծեի, որ այլեւս որեւէ ուղղման կարիք չլիներ, որովհետեւ վերջին 150 դոլարը պիտի տայի՝ պրինտ անելու համար։ Ուղղումն արեցի, այդ 150 դոլարն էլ տվեցի, պրինտ արեցի, արդեն գումարի երկրորդ կեսը փոխանցեցին՝ $1700, այդտեղից 800 դոլար տվել եմ՝ պրինտերն եմ առել, տակը մնաց 900 դոլար, 1100 դոլար պարտք վերցրեցի, որ օֆիս  վարձեմ, կամաց–կամաց սկսեցին գործերը գալ»,-պատմեց Գեւորգ Գրիգորյանը:

Մի ուրիշ մարտահրավեր է, երբ նոր–նոր ոտքի կանգնող, ընդամենը մի տպիչ սարքի փող գտած բիզնեսմեն հային Լոս Անջելեսում գտնում է իր բարեկամը ու պատվիրում նախագիծ։ Ո՛չ կարող ես ասել՝ փող տուր, ո՛չ կարող ես մերժել․ «Ես չէի կարող իրենից փող վերցնել՝ որպես հայ ախպեր։ Պարզ է , ես այդ ժամանակ ասացի՝ ձրի կանեմ, խնդիր չկա։ Լավ էր, որ պրինտերի հետ թուղթն անվճար տվել էին։ Առանց փող վերցնելու՝ դա էլ արեցի, ասացի՝ մենակ պետական վճարը սիթիի կանես դու, ուղղակի կտրոնը մուծեցի, ասացի այդքան գումար եմ վճարել: Եթե այդ ժամանակ ես նախագիծ գծում էի 4500 դոլարով, ինքը մոտավոր 6000 դոլար ավել փոխանցեց՝ որպես հայ ախպեր, ինքն էլ իր կողմից իր  քայլը արեց։  Դա եղավ start-up։ Առա նոր փոքր պրինտեր՝ տարբեր ֆորմատի տպագրությունների համար ու կարողացա սկզբնական  ինչ պետք է օֆիսին, առնել՝ պահարաններ, դարակներ»։

Սովորաբար բիզնեսն առաջ տանելու համար կարեւոր դեր է խաղում լավ գովազդային արշավը։ Գեւորգ Գրիգորյանը ապացուցել է հակառակը՝  հնարավոր է հաջողության հասնել նաեւ առանց գովազդի․ «Ես գովազդի փող չէի տրամադրում, մի հատ խոսք ունեի՝ ինչի իմ պրոդուկտն այնքան վատն է, որ պետք է ռեկլա՞մ անեմ։ Հետո հասա այն կետին, որ ընդունեցի առաջին իմ աշխատակցին։ Բայց այն ժամանակ օֆիսը շատ փոքր էր, հիմիկվա օֆիսի զուգարանի չափ էր ու այնպես էր, որ այդքան սարքերը, պրինտերները դրած էին, ես նստած էի, հաճախորդը մտնում էր, ոնց որ եկեղեցուց դուրս գար, դուրս գալուց պիտի մի կերպ շրջադարձ աներ ու այդտեղ եւս մի աշխատող»։

Այսպես քայլ առ քայլ «NextGen Vision»-ը ամրապնդեց իր տեղը ԱՄՆ-ի ճարտարապետական գիգանտների բազմանդամ  ընտանիքում․ «Առաջին աշխատակիցն եկավ, հետո երկրորդ աշխատակցին ընդունեցի աշխատանքի, հետո վարձեցի այս օֆիսի կեսը, վերանորոգեցի ու միանգամից ընդունեցի city expeditor՝ քաղաքային նախագծերի համակարգող, մի հատ էլ ճարտարապետ, մասշտաբը մեծացրեցի»։

Հայ գործարարը ո՞ւմ պետք է աշխատատեղով ապահովի՝ հայերի։ «NextGen Vision»-ի բոլոր աշխատակիցները հայ են, բայց Գեւորգը խնդրում է իրեն ռասիստ չընկալել․ «Իմ աշխատակիցը պետք է հայ լինի, քանի որ ապրում ենք Գլենդելում, պետք է հայերեն իմանա, որպեսզի կարողանա  սպասարկել, որովհետեւ հաճախորդների մեծ մասը Գլենդելում չգիտի անգլերեն։ Որ մեկին այդ պահին ուզեմ, պետք է կարողանամ կցել որպես պրոյեկտ մենեջեր ու ինքը կարողանա կոնտակտի մեջ մտնել, հաղորդակցվել հաճախորդի հետ»։

Մի պետքարանի չափ փոքր օֆիսում գործող ճարտարապետական այս ընկերությունը սկսել է այնպիսի հաջողություններ գրանցել, որ 3 ճարտարապետով չեն հասցրել պատվերներն իրականացնել, արդեն սկսել են աշխատակազմն ընդլայնել՝ տնտեսական բարենպաստ պայմաններում․ «Այս պահին 12 սեղան կա, 12–ն էլ ամբողջությամբ զբաղված է։ Արդեն սկսեցինք մարքեթինգ էլ անել, որովհետեւ ուզում էինք մակարդակը բարձրացնել։ Արդեն ունեինք 10 ճարտարապետ, 2 դիզայներ, երկու city expeditor ու մարքեթինգային թիմ՝ 6 հոգուց բաղկացած։ Դա պիկն էր»։

Հիմա «NextGen Vision»-ին միավորվել է շինարարական այլ ընկերություն ու հաճախորդը, դիմելով մի ընկերությանը՝ միանգամից ստանում է ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ճարտարապետությունից սկսած՝ մինչեւ էքստերիեր, ինտերիեր դիզայն ու շինարարություն․ «NextGen Vision-ը ճանաչվեց Գլենդելում ամենամեծ ճարտարապետական ընկերությունը, դրանից հետո` 2024-ին, լավագույն Home builder կոչումը ստացանք Գլենդելում եւ ըստ BNS-News-ի, ճանաչվեցինք լավագույն ճարտարապետական ընկերությունը Գլենդելում եւ Հյուսիսային Ամերիկայի «The most unfluential leader»-ը՝ ըստ BNS -News-ի քվեարկության, ճանաչվել եմ ես։ Հնարավորինս փորձում ենք չիջեցնել մեր այս բարձր սանդղակը»։

Սա՞ է այն ամենը, ինչին ձգտել է Գեւորգ Գրիգորյանը՝ մեկնելով օվկիանոսից այն կողմ։ Պարզվում է՝ սա դեռ սկիզբն է․ «Բոլորս գիտենք՝ իդեալական չի կարող լինել ոչ մի բան, բայց մանկուց միշտ ասել եմ՝ ձգտիր իդեալականին, որ հասնես քո հնարավորությունների մաքսիմալին։ Հիմա իմ ձգտումը իդեալականին է»։


 

Tags: Tribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն». Զաքարյան
Քաղաքականություն

Այսօր կրկին ապացուցվեց՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի միակ իմաստավորված և օգտակար առաքելությունը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը

14/05/2025
«Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա». Փաշինյան
Քաղաքականություն

«Բնության մեջ գոյություն չունի մի իրավական կարգավորում, որը կստիպի պատմությանը մոռանալ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի գլխին պատուհասների իշխանության բերած զուլումը». Միհրան Հակոբյան

14/05/2025
«Արցախը լուծարված չէ, օկուպացվել է թշնամի Ադրբեջանի կողմից». Մետաքսե Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանին
Լրահոս

«Հայաստանի Հանրապետությունը զուրկ է կրթական համակարգից և պատասխանատուները խաղում են ոչ թե ուսումնական ծրագրերի, այլ ազգային գոյության ու ապագայի հետ». Մետաքսե Հակոբյան

14/05/2025
«Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է». Չախոյանը՝ Արցախի մասին
Քաղաքականություն

«Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է». Չախոյանը՝ Արցախի մասին

14/05/2025
«Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները». Ֆարմանյան
Քաղաքականություն

«Էլ ի՞նչ անեն Նիկոլն ու իր պատանդներն այդ դահլիճում, որ դուք հասկանաք՝ պիտի արագ միավորվել ու ռեալ քայլ անել». Ֆարմանյան

14/05/2025
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանին
Լրահոս

«Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել»․ Կոպիրկին

14/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն». Զաքարյան

Այսօր կրկին ապացուցվեց՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի միակ իմաստավորված և օգտակար առաքելությունը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը

14/05/2025
«Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա». Փաշինյան

«Բնության մեջ գոյություն չունի մի իրավական կարգավորում, որը կստիպի պատմությանը մոռանալ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի գլխին պատուհասների իշխանության բերած զուլումը». Միհրան Հակոբյան

14/05/2025
«Արցախը լուծարված չէ, օկուպացվել է թշնամի Ադրբեջանի կողմից». Մետաքսե Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանին

«Հայաստանի Հանրապետությունը զուրկ է կրթական համակարգից և պատասխանատուները խաղում են ոչ թե ուսումնական ծրագրերի, այլ ազգային գոյության ու ապագայի հետ». Մետաքսե Հակոբյան

14/05/2025
«Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է». Չախոյանը՝ Արցախի մասին

«Լուծարած պետությունը կարող էր հիմնադրվել բացառապես իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց, իսկ ՀՀ-ում դա անհնարին է». Չախոյանը՝ Արցախի մասին

14/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In