• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
15/08/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«GSP+»-ի ռեժիմը Հայաստանի հետ առևտրի համար չի գործում, որովհետև, ըստ Նիկոլի նկարած կեղծ վիճակագրության, միջին ՀՆԱ-ով երկիր ենք, այլ ոչ թե՝ ցածր ՀՆԱ-ով». Աշոտյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
22/04/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«GSP+»-ի ռեժիմը Հայաստանի հետ առևտրի համար չի գործում, որովհետև, ըստ Նիկոլի նկարած կեղծ վիճակագրության, միջին ՀՆԱ-ով երկիր ենք, այլ ոչ թե՝ ցածր ՀՆԱ-ով». Աշոտյան

Հայաստանն ու Եվրամիությունը մեկ տարի առաջ հայտարարել էին, թե աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։ ՔՊ-ականների և փաշինյանական քարոզիչների կողմից տարածվող այդ ամբողջ տեղեկատվական աղմուկի մեջ ամենակարևորն այն էր, որ Բրյուսելից դրա կապակցությամբ հստակ ընդգծել էին`այդ նոր օրակարգը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացին չի առնչվում։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Բացատրենք՝ ինչ է տեղի ունենում իրականում:

Այն, ինչ որ հիմա իշխանությունը նախապատրաստվում է ստորագրել Եվրամիության հետ, խոսքը Գործընկերության օրակարգի՝ Partnership Agenda փաստաթղթի մասին է, չի կարող փոխարինել Հայաստանի և ԵՄ միջև 2017թ. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ CEPA-ին, որովհետև CEPA-ն օրենքի ուժ ունի, այսինքն՝ ռատիֆիկացվել է եվրոպական երկրների ազգային պառլամենտների կողմից, Եվրապառլամենտն է ընդունել, ստորագրվել է իրենց կառավարության՝ Եվրոպական խորհրդի կողմից, իսկ արարատմիրզոյանների և մյուսների կողմից ներկայացվող «Գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթուղթը գործադիրների միջև ստորագրվող փաստաթուղթ է: Ընդամենը:

Սա նշանակում է, որ Եվրոպայից փաստաթուղթը կստորագրի Եվրոպական հանձնաժողովը, իսկ մեր կողմից՝ ՀՀ կառավարությունը:

Սա կարևոր հանգամանք է, որը պարտադիր պետք է հաշվի առնել՝ մանիպուլյացիաների մեջ չհայտնվելու համար:

«Գործընկերության օրակարգ» կոչվող փաստաթուղթը, որքան էլ իշխանությունները փչեն այդ փուչիկը, CEPA-ի հետ առհասարակ համեմատելի փաստաթուղթ չէ: Նման փաստաթուղթ մշտապես է ստորագրվել, այդ թվում՝ ՀՀ նախորդ իշխանության օրոք, որպես Գործընկերության գերակայություններ՝ Partnership Priorities:

Հիշեցնեմ, որ 2018թ. հուլիսին Ադրբեջանն էր նաև ստորագրել ԵՄ-Ադրբեջան Գործընկերության գերակայությունների փաստաթուղթ՝ 2018-2020 թվականների համար։

Օրենքի ուժ ունեցող CEPA-ն սահմանում է համագործակցության լայն շրջանակ՝ տարբեր ոլորտներում, մինչդեռ «Գործընկերության օրակարգ» փաստաթուղթն այդ շրջանակից ընտրում է թեմաներ ու դրանք դարձնում առաջնահերթություն: Այսինքն՝ դա CEPA-ի իրականացման առաջնահերթությունների սահմանումն է գործադիր իշխանության կողմից:

Ենթադրենք՝ CEPA-ն 30 ոլորտ է նախանշում, որ պետք է կյանքի կոչել, 3 տարին մեկ անգամ կառավարությունները սահմանում են գերակայությունները, թե այդ 30 թեմաներից 3 տարվա ընթացքում ավելի շատ ինչի՞ վրա է պետք սևեռվել, ո՞ր ոլորտներին է պետք ավելի շատ գումար հատկացնել, և այլն: Ու, կրկնում եմ, սա եղել է միշտ, այդ թվում՝ մեր իշխանության օրոք:

Եթե ավելի պարզ ասենք, ապա CEPA-ն օրենքն է, «Գործընկերության օրակարգ» փաստաթուղթը՝ դրա հատվածական իրականացման ճանապարհային ուղենիշը:

Այո՛, CEPA-ում կան Արցախյան հակամարտության հետ կապված ձևակերպումներ (Արցախի ինքնորոշման իրավունք, և այլն), և ես չեմ բացառում, որ իշխանությունը «Գործընկերության օրակարգ» փաստաթղթում կփորձի ներառել կետ, որ կապված իրավիճակի փոփոխության հետ, Արցախի վերաբերյալ դրույթներն այլևս արդիական չեն, որ հետո արդարանան, բայց դա ընդամենը փնթի «կռուտիտ» է լինելու, որովհետև նորից կրկնեմ՝ CEPA-ն օրենք է՝ վավերացված եվրոպական երկրների խորհրդարանների և Եվրապառլամենտի կողմից, իսկ «Գործընկերության օրակարգ» փաստաթուղթն ընդամենը գործադիրների միջև ստորագրված փաստաթուղթ է լինելու, որը չի վավերացվելու և ոչ մի մակարդակում, և, բնականաբար, ավելի թույլ իրավական ուժ ունի, քան CEPA-ն:

Իշխանությունը տարփողում է, որ «Գործընկերության օրակարգ» փաստաթղթում առաջին անգամ անդրադարձ է կատարվելու անվտանգության խնդիրներին, և սա մատուցում է՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում իշխանության ձեռք բերած առաջընթաց:

Դա կատարյալ սո՛ւտ է, որովհետև անվտանգության մասին CEPA-ում կա ոչ թե հոդված, այլ առանձին 2 գլուխ և այդ գուլխներից բխող հոդվածներ: Մի գլուխը նվիրված է ներքին անվտանգությանը. ոստիկանություն, օրենքի գերակայություն, փրկարար ծառայություն, և այլն, իսկ մյուս գլուխը՝ արտաքին անվտանգությանը. արտաքին քաղաքականություն, պաշտպանունակություն, և այլն:

Այսինքն՝ այստեղ աննախադեպ ոչինչ չկա. անվտանգության բաղադրիչը դեռ Սերժ Սարգսյանի օրոք է մտել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգ: Այլ բան է, որ սրանք, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում, այլասերել են այդ օրակարգը։

CEPA-ն ունի ճանապարհային քարտեզ, թե ամեն տարի ինչ պետք է իրականացվի: Կառավարության կողմից կեղծ տեղեկություն է հրամցվում, թե CEPA-ի մինչև 50%-ը իրականացվել է: Ոչ թե CEPA-ն է 50%-ով իրականացվել, այլ այս տարիների ընթացքում CEPA-ով նախատեսված գործողությունների 100-ից 50%-ն է իրականացվել:

Այսինքն՝ շատ ավելի քիչ է արվել, քան այս տարիների ընթացքում պետք է արվեր, և այդ 50%-ը վերաբերում է հաշվետու ժամանակահատվածի կատարողականին, ոչ թե ընդհանուր CEPA-ի կատարողականի ծավալին:

Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, ապա այդ խոստումը կա, բայց 2017թ. CEPA-ի ստորագրումից հետո 7.5 տարի այս իշխանությունը մատը մատին չէր տվել, անգամ նահանջ էր եղել Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունից: Այս տարիների ընթացքում վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսությունը վաղուց պետք է մեկնարկած լիներ:

Ավելին, 2017թ. նոյեմբերին, երբ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Բրյուսելում ստորագրվում էր CEPA-ն, ես էլ էի այնտեղ, և եվրոպացի չինովնիկները կանխատեսում էին, որ 2-3 տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2020թ., Հայաստանի հետ պիտի մեկնարկեր վիզաների ազատականացման երկխոսությունը: Սակայն այն մեկնարկել է 5 տարի ուշացումով՝ 2024-2025թթ.:

Անգամ հայաստանյան պաշտոնյաներն են ասում, որ վիզաների ազատականացման հարցը առնվազն ևս 5 տարի կտևի: Հավատացնում եմ, որ այդ պրոցեսն իրականում շատ ավելի երկար կտևի ոչ միայն Եվրամիության ներքաղաքական զարգացումների, քաղաքական խնդիրների հետ կապված, այլև ՀՀ իշխանությունների ապիկար, անաշխատունակ գործելաոճով պայմանավորված:

Վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու հարցը կարող է լինել քաղաքական որոշում, և ԵՄ-ն քաղաքական որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանին ոգևորելու համար, որ նա այստեղ կարողանա Եվրաքվեի նախագծով զբաղվել, բայց բուն վիզաների ազատականացման վերջնական որոշումը չի կարող լինել քաղաքական, ինչպես չի կարող միայն քաղաքական լինել Եվրամիությանն անդամակցության վերջնական որոշումը:

Դա արժանիքի վրա խարսխված որոշում պետք է լինի, և ինչքան էլ եվրոչինովնիկներն ուզենան Նիկոլին լավություն անել PR դաշտում, նման վերջնական որոշումներ չեն կարող քաղաքական ազդեցությամբ իրացնել, որովհետև կան հստակ չափանիշներ, որոնք պահպանվում են նույնիսկ Բալկանյան երկրների կամ Մոլդովայի և Ուկրաինայի համար:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում ձեռք բերված «GSP+»-ին, Հայաստանը «GSP+»-ից օգտվում էր: Այդ ռեժիմը ենթադրում էր 0% մաքսատուրք՝ մոտավորապես 6000 ապրանքանիշների համար, երբ հայաստանյան ապրանքը գնում էր դեպի Եվրամիության երկրների շուկաներ: Մենք այդ ռեժիմից օգտվում էինք, շատ նորմալ աշխատում էինք, իհարկե, ոչ բոլոր ապրանքատեսակներով, որովհետև, բնականաբար, արտահանման ենթակա 6000 ապրանքանիշ չունեինք, բայց մոտավորապես 2/3-ով օգտվում էինք:

Երբ սրանք եկան իշխանության, սկսեցին տարադրամի կուրսի հետ խաղալ: Գաղտնիք չէ, որ տարադրամի փոխարժեքն արհեստականորեն իջեցված է: Երբ դրամն ամրապնդեցին, զուտ թվային արտահայտմամբ մեր ՀՆԱ-ն աճեց, իսկ «GSP+»-ն աշխատում է այն երկրների վրա, որոնք գտնվում են որոշակի տնտեսական զարգացվածության խմբում, այսինքն՝ ցածր եկամտով խմբում: Մենք այդ խմբում էինք և՛ Համաշխարհային բանկի, և՛ մնացած ֆինանսական ինստիտուտների դասակարգմամբ:

Լավ իմաստով Հայաստանը միշտ լիդեր էր ցածր եկամուտներով պետությունների խմբում:

Սրանք 2018-ի իշխանազավթումից հետո դրամն արհեստականորեն ամրապնդեցին, զուտ մեխանիկական դոլարի վերահաշվարկով մեր ՀՆԱ-ն աճեց, և Հայաստանը 3 տարի անընդմեջ սրանց վիճակագրական խաղերի պատճառով հայտնվեց միջին եկամուտներով երկրների ցանկում, որոնց վրա չի տարածվում «GSP+»-ը: Այսինքն՝ 3 տարի անընդմեջ սրանք նկարեցին վիճակագրություն, Եվրամիությունն էլ տեսնելով, որ այլևս Հայաստանը ցածր եկամուտներով երկրների շարքում չէ, այլ միջին եկամուտներով երկրների շարքում է, «GSP+»-ից զրկեց Հայաստանին:

Այլևս «GSP+»-ի ռեժիմը Հայաստանի հետ առևտրի համար չի գործում, որովհետև մենք, ըստ Նիկոլի նկարած կեղծ վիճակագրության, միջին ՀՆԱ-ով երկիր ենք, այլ ոչ թե՝ ցածր ՀՆԱ-ով: Իմ ամենահամեստ հաշվարկներով` Հայաստանն այդ պատճառով տարեկան շուրջ 100 միլիոն եվրո վնաս է կրում։

Սա այն է, ինչ պետք է իմանալ այս ապաշնորհների, անգրագետների կառավարության և ԵՄ-ի հետ համագործակցության մասին:

Իրականում, Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրատեսական, փոխադարձ շահավետ, ոչ ավանտյուրիստական օրակարգ կա, անելիքներ կան, աշխատանքի ֆրոնտ կա թե CEPA-ով արձանագրված բարեփոխումների, թե նոր նախաձեռնությունների, օրինակ՝ լիարժեք ատոմակայան կառուցելու շնորհիվ Հարավային Կանաչ Էներգիայի Միջանցքին (South Green Energy Corridor) միանալու միջոցով:

Հ.Գ. Երբ պատրաստում էի այս տեղեկանքը, լուր հայտնվեց, որ Բրյուսելը Մոլդովայի եվրոպական ինտեգրումն ապահովելու նպատակով իր որոշմամբ նոր գործիք է ստեղծել՝ Բարեփոխման և Աճի Գործիքակազմ (Reform and Growth Facility): Եվ այս նպատակով հատկացնում է հսկայական գումար՝ շուրջ 1.9 միլիարդ եվրո (մոտ 400 միլիոն գրանտների և 1.5 միլիարդ վարկերի տեսքով): Այ սա ռեալ եվրոինտեգրման պրոցեսի ապացույց է։ Մեր դեպքում մեզ համար հայկական միջուկով ոչ թե ֆրանսիական կրեպ են պատրաստում, այլ թուրքական դոներ-քեբաբ»,- գրել է նա:

Tags: ԵՄՀՀԱրմեն ԱշոտյանTribune.amՔաղաքականություն
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է․ փաստաբան
Լրահոս

Դատարանը 10 օրով երկարաձգեց Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը

15/08/2025
Ռազմական հեղաշրջման մասով սրբազանի խոսքը վերաբերվել է նախկին ժամանակին
Լրահոս

Ես հանցագործ չեմ. նպատակն իշխանության կողմից մեզ խոշտանգելն է. Միքայել Սրբազան

15/08/2025
Ռազմական հեղաշրջման մասով սրբազանի խոսքը վերաբերվել է նախկին ժամանակին
Լրահոս

Ռազմական հեղաշրջման մասով սրբազանի խոսքը վերաբերվել է նախկին ժամանակին

15/08/2025
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է․ փաստաբան
Քաղաքականություն

Ինձ Գևորգ մի՛ ասեք, ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, 37 տարի ինձ այդպես գիտեն

15/08/2025
Ինչո՞ւ է ռուսական լրատվամիջոցը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հարցազրույց վերցրել և ամբողջական չի հրապարակել. «Հրապարակ»
Քաղաքականություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը. ՈւՂԻՂ

15/08/2025
2 շատ մեծ վտանգ ներկայացնող առարկա առգրավվել է, խոսքը երկու գլխարկի մասին է. տեսանյութ
Իրավունք

Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ

15/08/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է․ փաստաբան

Դատարանը 10 օրով երկարաձգեց Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը

15/08/2025
Ռազմական հեղաշրջման մասով սրբազանի խոսքը վերաբերվել է նախկին ժամանակին

Ես հանցագործ չեմ. նպատակն իշխանության կողմից մեզ խոշտանգելն է. Միքայել Սրբազան

15/08/2025
Ռազմական հեղաշրջման մասով սրբազանի խոսքը վերաբերվել է նախկին ժամանակին

Ռազմական հեղաշրջման մասով սրբազանի խոսքը վերաբերվել է նախկին ժամանակին

15/08/2025
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում է․ փաստաբան

Ինձ Գևորգ մի՛ ասեք, ես Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն եմ, 37 տարի ինձ այդպես գիտեն

15/08/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.