• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
04/09/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Գոնե հիմա ՌԴ-ում պետք է որ եկած լինեն գիտակցմանը՝ «Ադրբեջան» նախագծին զսպելը հնարավոր է միայն «Հայկական հարց» նախագծով». Հակոբյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
03/09/2025
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
«Պետք է գտնվեն հասկացող նվիրյալներ, որոնք թույլ չեն տա հավաքական ժողովրդին մոռացության տալ իր գործած մեղքերը և ամենը բարդել մութ ուժերի, ռուսների, մասոնների կամ գլոբալիստների վրա». Մ. Հակոբյան

Քաղաքագետ Միհրան Հակոբյանը գրել է. «Ռուսական մեդիան ու համացանցը չեն դադարում քննարկել ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու Ռուսաստանի հանդեպ Ադրբեջանի նախագահի պահվածքն ընդհանրապես: Մինչդեռ, տարօրինակ ոչինչ չկա. Ռուսաստանի մասով Ադրբեջանի լեզուն և ձեռքերը կապված էին այնքան ժամանակ, քանի դեռ Արցախը հայկական էր, իսկ Հայաստանի կառավարիչը Ալիևի վեցնոցը չէր…

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ Ադրբեջան պետությունը 1917-1918 թվականներին պատմության թատերաբեմ են արտաթորել օսմանցի թուրքերը՝ որպես Հայկական հարցը փակող հակառուսական-պանթուրանական նախագիծ: Այս ապօրինածին և գիշատիչ պետական կազմավորման անվանման հեղինակը թուրք է՝ Էնվերի եղբայր Նուրի փաշան, որի մտածածով Ադրբեջանը պետք է համախմբեր նաև Արաքսից հարավ ընկած Իրանական Ատրպատականի թյուրքախոսներին և դառնար օսմանների պլացդարմը՝ դեպի Կենտրոնական Ասիա և Պովոլժյե պանթուրանական թռիչքի համար:

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1918-ին, երբ տարածաշրջանում օսմաններին փոխարինեցին բրիտանացիները, անմիջապես որդեգրեցին ամիսներ առաջ թուրքերի ստեղծած բորենուն և, ինչպես թուրքերը, այնպես էլ բրիտանացիները՝ ամեն ինչ արեցին Արցախը Ադրբեջանի կազմ խցկելու համար: Բավական է հիշել միայն Զաբուղի ձորում Անդրանիկի զորաշարժը դեպի Արցախ կանգնեցնելն ու հայտնի հայակեր Խոսրով բեկ Սուլթանովին Ղարաբաղի նահանգապետ նշանակելը:

Ռուսաստանում պետք է, որ լավ իմանային՝ 1920-ի մայիսին, երբ 11-րդ Կարմիր բանակի սվիններով բոլշևիկների ԿավԲյուրոն խորհրդայնացրեց Բաքուն և որդեգրեց Էնվեր ու Նուրի փաշաների ստեղծած գիշատիչին, ոչինչ էլ չփոխվեց և հույսը, թե Ադրբեջանի միջոցով «մարքսիստական լույսը» կտարածվի Արևելքում, արագ հօդս ցնդեց:

Հետաքրքիրն այն է, որ հետխորհրդային տարածքում ամենաիսկական «АнтиРоссия»-ն ի սկզբանե եղել է ու կա Ադրբեջանը, որովհետև 1917-ին այն, ինչ նախագծել էր Կայզերական Գերմանիայի Գլխավոր շտաբը Ուկրաինայի մասով, այն չէր, ինչ ի դեմս Ադրբեջանի նախագծել էր օսմանների Կովկասյան բանակի հրամկազմը: «Ուկրաինա» նախագիծը գերմանացիների համար հանքահումքային գաղութ էր նախատեսում, իսկ թուրքերի, հետո նաև բրիտանացիների համար «Ադրբեջան» նախագիծը՝ Ռուսաստանը կազմաքանդելու, Ռուսաստանի ազդեցության գոտիները և բուն ռուսական տարածքները զավթելու գործիք:

Այս ծրագրային «software»-ից Ադրբեջանը չի հրաժարվել ու քանի դեռ կա այս տեսքով՝ չի հրաժարվելու: Ռուսաստանում պետք է, որ դասեր քաղած լինեին. մուսավաթականներ Մամեդ Էմին Ռասուլզադեի ու Խոսրով բեկ Սուլթանովի, բոլշևկիներ Նարիման Նարիմանովի ու Միր Ջաֆար Բաղիրովի, ԿԳԲ գեներալ Հեյդար Ալիևի ու նրա ՄԻՄՈ-ի շրջանավարտ որդի Իլհամ Ալիևի միջև տարբերություն չկա. նրանք Նուրի փաշայի նախագծած «Ադրբեջան» պրոյեկտի «software»-ը չեն փոխել ու չէին էլ կարող փոխել:

Գոնե հիմա Ռուսաստանում պետք է որ եկած լինեն գիտակցմանը՝ «Ադրբեջան» նախագծին զսպելը (էլ չասած՝ դեմոնտաժը) հնարավոր է միայն «Հայաստան-Արցախ-Սփյուռք», նույն ինքը՝ Հայկական հարց նախագծով: Բնության մեջ այլ նախագիծ ուղղակի չկա:

Բայց սա արդեն խոսակցություն է վաղվա Հայաստանի մասին, որովհետև այսօրվա Հայաստանի քաղաքական համակարգը (Ալիևի վեցնոցը վարչապետի աթոռին, ԱԺ-ում «սուր հարցեր տվող» և վեցնոցի վրա տոյոտաներ ծախող, ասֆալտի տենդեռ շահող քոչարյանական ընդդիմություն) չի կարող և նպատակ էլ չունի զսպելու «Ադրբեջան» նախագծին:

Հ.Գ. Այս տեքստի բանալի եզրույթը «պետք է որ» արտահայտությունն է…»։

Tags: քաղաքականությունՄիհրան ՀակոբյանԱդրբեջանՀայաստանՌուսաստան
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է
Հասարակություն

«Ամուսնուս կյանքը վտանգված է»․ Բաքվի բանտում 20 օր հացադուլի մեջ գտնվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը օգնություն է խնդրում աշխարհից

03/09/2025
Պատահար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
Իրավունք

Պատահար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

03/09/2025
Դուք անկախ չեք, թողեք գնացեք, մարդկանց կյանքի հետ եք խաղում. Լևոն Քոչարյանը՝ դատավորին. տեսանյութ
Իրավունք

Դուք անկախ չեք, թողեք գնացեք, մարդկանց կյանքի հետ եք խաղում. Լևոն Քոչարյանը՝ դատավորին. տեսանյութ

03/09/2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ
Իրավունք

Դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին. Մայր Աթոռ

03/09/2025
Անդրանիկ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին է ուղարկել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը
Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանն Ալեն Սիմոնյանին է ուղարկել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

03/09/2025
«ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը կշարունակի մնալ կալանավորված». փաստաբան
Իրավունք

Եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի՝ կդիմեն ՄԻԵԴ. Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբ

03/09/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Ժողովրդին հանեց փողոց, ինքը տանիքներով փախավ, անունը լսում եմ՝ սրտիս աշխատանքն արագանում ա

Ժողովրդին հանեց փողոց, ինքը տանիքներով փախավ, անունը լսում եմ՝ սրտիս աշխատանքն արագանում ա

20/08/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է

«Ամուսնուս կյանքը վտանգված է»․ Բաքվի բանտում 20 օր հացադուլի մեջ գտնվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի կինը օգնություն է խնդրում աշխարհից

03/09/2025
Պատահար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Պատահար՝ Երևան-Երասխ ճանապարհին․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

03/09/2025
Դուք անկախ չեք, թողեք գնացեք, մարդկանց կյանքի հետ եք խաղում. Լևոն Քոչարյանը՝ դատավորին. տեսանյութ

Դուք անկախ չեք, թողեք գնացեք, մարդկանց կյանքի հետ եք խաղում. Լևոն Քոչարյանը՝ դատավորին. տեսանյութ

03/09/2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ

Դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին. Մայր Աթոռ

03/09/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.