Գյումրիից Մոսկվա ուղևորվող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքի ընթացքում տագնապի ազդանշան է տվել և կատարել արտակարգ վայրէջք Մախաչկալայում, հայտնում է ТАСС-ը։
Ըստ ավիաընկերության՝ ինքնաթիռի հետ կապված արձանագրվել է տեխնիկական խնդիր, ինչի պատճառով թռիչքը ժամանակավորապես դադարեցվել է։ Նշվում է, որ օդանավը հետագայում կշարունակի իր ուղղությունը, սակայն վերսկսման ժամկետը դեռ հստակ չէ։
