Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը: Այս մասին ArmeniaSputnik–ին ասել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։
«Գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի իրենց սովորական ժամին։ Ինչի՞ պիտի գործադուլ անենք, որ որոշ սադրիչներ ուրախանա՞ն, մենք մեր աշխատանքով ենք ապացուցելու, ծրագրեր ունենք գծված` ժամ առ ժամ, օր առ օր», -նշել է Աղեկյանը։