Այս իշխանությունը Արցախը պարզապես հանձնել է թշնամուն, երեկ Դավթաշենում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը։
«Այո, ես հիմա ուղիղ ասում են՝ հանձնեցիք, Արցախը հանձնեցիք։ Արցախը պատերազմով պարտվելիք չէր։
Եվ ես վստահաբար եմ ասում բոլոր այն ստահակներին, ովքեր ասում էին՝ «մենք չէինք կարող ոչ մի բան անել»։ Բոլոր այդ ստահակներին եմ ասում՝ լինեն զինվորական, թե քաղաքական գործիչ․․․ Թթխմորի պես մարդիկ՝ խխունջի մեջ ապրող լպրծուն մարդիկ, ովքեր այդպես են ասում՝ այո, Արցախը հանձնվել է։ Ուղղակի հանձնվել է։ Պատերազմով է հանձնվել, վերջում էլ՝ վախեցնելով, սարսափով, ուղղակի հեռախոսներով և համակարգիչների առջև նստած՝ հանձնվել է։
Նեռը իր որդիներով հանձնել է։ Ոչ միայն Արցախը՝ Տավուշն էլ՝ իր շրջաններով և մնացած հատվածները մեր Հայրենիքի»,- ասել է Բագրատ Սրբազանը։
Նա հավելել է՝ ժամանակին կարծել է, թե իշխանության ապիկարության հետևանքով ենք Արցախը կորցրել։ Հիմա համոզվել է՝ Արցախը պարզապես հանձնել են․
«Սրանք թշնամի են, թշնամու ներկայացուցիչն են։ Բնականաբար, թշնամու ներկայացուցիչն այլ կերպ չէր կարող վարվել»։