ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենաԳրիգոր Նարեկացու «Մատյանողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված ռուս անվանի կոմպոզիտոր Սերգեյ Եկիմովի (ՍանկտՊետերբուրգ) «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտի համաշխարհային պրեմիերան: Պատմական այս իրադարձությունն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպմամբ:
Այս բացառիկ կոնցերտը գրված է Նարեկացու բնօրինակ՝ գրաբար տեքստի հիման վրա: «Արեգակն արդար» երգչախմբային կոնցերտը կհնչի «Նիժնի Նովգորոդ» կամերային երգչախմբի կատարմամբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Իվան Ստոլնիկովի ղեկավարությամբ:
Համերգին կհնչի Սերգեյ Եկիմովի «Այն խոսքը, որով կդատապարտես ինձ» (‹‹То слово, что мне скажешь в осужденье››) երգչախմբային կոնցերտը՝ ըստ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի՝ Նաում Գրեբնևի ռուսրեն թարգմանությամբ (հայաստանյան պրեմիերա), ինչպես նաև հեղինակի «Երգչախմբային երեք մանրանվագներ»՝ ըստ Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունների և «Երգչախմբային կոնցերտ»՝ ըստ Աննա Ախմատովայի բանաստեղծությունների:
Համերգին կհնչեն նաև Կոմիտասի մի շարք խմբերգեր, կկայանա ժամանակակից կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի «Որտեղի՞ց այսքան քնքշանք» (‹‹Откуда такая нежность››) երգչախմբային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Մարինա Ցվետաևայի բանաստեղծության հիման վրա:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ին, Արամ Խաչատրյան տուն-թանգարանում դիրիժոր Իվան Ստոլնիկովը կանցկացնի երգչախմբային արվեստի վարպետության դաս:
Մուտքն ազատ է։