Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը առողջական վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարի խոսքով՝ հիվանդի անվտանգությունն ապահովելու համար արվել է հնարավոր ամեն ինչ։ Հաշվի առնելով նրա տարիքը՝ վիճակը շարունակում է մնալ անորոշ։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ շուրջօրյա հսկողության տակ, և բժիշկները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները կենսական ցուցանիշները կայունացնելու համար։
Բուժող բժիշկը հայտնել է, որ Պատրիարքը հիվանդանոց է ընդունվել ստամոքսաղիքային զանգվածային արյունահոսությամբ։ Չնայած իրականացված բուժական միջոցառումներին՝ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, և պահպանվում է հեմոդինամիկ անկայունությունը։

















