• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
08/01/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Համընդհանուր հայտարարագրման նպատակն անգամ իշխանական պատգամավորներին է անհայտ. «Ժողովուրդ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
06/02/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
Համընդհանուր հայտարարագրման նպատակն անգամ իշխանական պատգամավորներին է անհայտ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Համընդհանուր հայտարարագրման նպատակն ու իմաստը անհասկանալի է անգամ իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորներին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ում արձանագրեց, որ իշխանական պատգամավորները խիստ անտեղյակ հարցեր են հնչեցնում:

Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում ասաց, որ նոր հարկ չի ավելանա հայտարարագիր լրացնելու արդյունքում, ավելին՝ հետո կստանաք 100 000 դրամ։ Իսկ չլրացնելու դեպքում սպառնալիքը 100 հազար դրամից զրկվելն է։

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, խոսելով հայտարարագրերի լրացման մասին, խնդրեց բացատրել. «Ո՞րն է ձեր հեշտացումը, ինչի՞ ավելի պարզ չենք անում: Ո՞րն է պատճառը, որ սովորական քաղաքացին չի կարող հայտարարագիրը լրացնել պաշտոնյաների պես՝ էլեկտրոնային հասցեին ուղարկվող հաստատման գաղտնաբառով, այլ պետք է կա՛մ էլեկտրոնային ստորագրություն ունենա, կա՛մ ՀՎՀՀ»:

Էդուարդ Հակոբյանը, հարցին ի պատասխան, ասաց. «Անկեղծ ասած՝ այդ նույն հարցը ինձ մոտ երեկ էր առաջացել, և ես իմ գործընկերների հետ խորհրդակցեցի: Իհարկե սա ՊԵԿ տիրույթի հարց չէ, մենք չենք զբաղվում նույնականացմամբ, բայց մասնագետները վերահաստատեցին, որ նույնականացումը, անկախ ամեն ինչից, կարևոր է։ Նույնականացումը պարտադիր է, որ մենք հասկանանք հստակ՝ ում հետ գործ ունենք։»

Հետաքրքիրն այն է, որ ներկա ՔՊ-ական որևէ պատգամավոր չհարցրեց՝ արդյոք առանց նույնականացման պաշտոնյաների հայտարարագրման դեպքում վստա՞հ են, որ հենց այդ պաշտոնյան է լրացնողը։

Երեկ Ազգային Ժողովում կազմակերպված քննարկման ժամանակ պարզվեց, որ անգամ ՔՊ-ական պատգամավորները այդպես էլ Փաշինյանի ներդրած համակարգի նպատակն ու իմաստը չեն հասկանում։

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ստիպված հարցադրմամբ դիմեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին՝ «որն է հայտարարագրման համակարգի իմաստը և նպատակը» պարզ հարցադրմամբ։

ՊԵԿ նախագահից այդպես էլ որևէ հիմնավոր պատասխան չհնչեց։

«Պարբերաբար այս հարցի մասին Կառավարությունում խոսում ենք: Լավ կլինի, որ քաղաքացին հասկանա՝ իրեն ինչ է տալիս այդ համակարգը։ Առաջինը հեշտ հարթակ՝ իր հարկային պարտավորությունները անելու և պետության հետ շփվելու, 2-րդը՝ տալիս է հնարավորություն, որ անձը հայտնվի Կառավարության ուշադրության և հոգատարության կենտրոնում, 3-րդը՝ հնարավորություն է տալիս անձին, որ նա բարձրացնել կարողանա իր ֆինանսական և տեխնիկական գրագիտությունը, 4-րդ՝ հնարավորություն է տալիս ավելի մեծ ներդրում և սպառում անելու», ասաց ՊԵԿ նախագահը։

Եթե ամբողջացնենք, ապա հասարակ քաղաքացուն հայտարարագրումը ոչ մի օգուտ չի տալիս, իսկ հայտարարագրման իմաստը փնտրելու համար կառավարությունը փրփուրներից է կախվում։

Հաջորդ խնդիրն այն է, որ ոչ միայն հանրությունը այդպես էլ չհասկացավ ուսման վարձի վճարից ինչպես է վերադարձ լինում, այլ նաև չհասկացան ՔՊ-ական պատգամավորները։

Առաջին հարցը հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, հետաքրքրվեց, թե այդ որ ոլորտներից և ինչպես կկատարվի գումարի վերադարձ՝ հայտարարագիր ներկայացնելուց հետո։ Պատգամավորներին պատասխանը չբավարարեց։ Հաջորդ հարցը հստակ օրինակով հնչեցրեց Միքայել Թումասյանը՝ ասելով, որ նախորդ հարցի պատասխանն իրեն չբավարարեց և մասնավոր օրինակով փորձեց հասկանալ՝ ինչպես է վերադարձ իրականացվում: Սակայն պատասխանն ավելի շատ հարցեր առաջացրեց։

Ստացվում է, որ իշխող խմբակցության պատգամավորներն անգամ այդպես էլ չեն հասկանում, թե ինչ հետին նպատակներ ունեն «վերին ատյանները» համընդհանուր հայտարարագրման համար»։

Tags: հայտարարագրումքպպատգամավորTribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

ԱՄՆ-ն կարող է անվտանգության երաշխիքներ տալ Կիեւին Գրենլանդիայի դիմաց. Unherd
Քաղաքականություն

ԱՄՆ-ն կարող է անվտանգության երաշխիքներ տալ Կիեւին Գրենլանդիայի դիմաց. Unherd

07/01/2026
1700-ամյա Եկեղեցու դեմ՝ իշխանության անհույս պատերազմը
Հասարակություն

1700-ամյա Եկեղեցու դեմ՝ իշխանության անհույս պատերազմը

07/01/2026
Զինվող Ադրբեջան, թուլացող Հայաստան
Քաղաքականություն

Զինվող Ադրբեջան, թուլացող Հայաստան

07/01/2026
Գումարվել է Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման խորհրդի» առաջին նիստը
Հասարակություն

Գումարվել է Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման խորհրդի» առաջին նիստը

07/01/2026
Առանց իմ մասնակցության, Ռուսաստանը այժմ կվերահսկեր ամբողջ Ուկրաինան. Թրամփ
Քաղաքականություն

Առանց իմ մասնակցության, Ռուսաստանը այժմ կվերահսկեր ամբողջ Ուկրաինան. Թրամփ

07/01/2026
Թույլ թե՞ ուժեղ Հայաստան` ընտրությունը մերն է…
Քաղաքականություն

Թույլ թե՞ ուժեղ Հայաստան` ընտրությունը մերն է…

07/01/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
ԱՄՆ-ն կարող է անվտանգության երաշխիքներ տալ Կիեւին Գրենլանդիայի դիմաց. Unherd

ԱՄՆ-ն կարող է անվտանգության երաշխիքներ տալ Կիեւին Գրենլանդիայի դիմաց. Unherd

07/01/2026
1700-ամյա Եկեղեցու դեմ՝ իշխանության անհույս պատերազմը

1700-ամյա Եկեղեցու դեմ՝ իշխանության անհույս պատերազմը

07/01/2026
Զինվող Ադրբեջան, թուլացող Հայաստան

Զինվող Ադրբեջան, թուլացող Հայաստան

07/01/2026
Գումարվել է Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման խորհրդի» առաջին նիստը

Գումարվել է Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման խորհրդի» առաջին նիստը

07/01/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.