Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել: Քոլոյանին նկատողություն են հայտնել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում գնման ընթացակարգը խախտելու համար։ Խոսքը «Ռոյթերս Նյուզ ընդ Մեդիա» ընկերության հետ կնքված բաժանորդագրության պայմանագրի մասին է: Ըստ պարզված տեղեկությունների՝ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու: