Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հանրային ռադիոյի տնօրեն Քոլոյան Արմենը չի խրատվում, շեֆից երևի նոր հանձնարարություն է ստացել։ Հիմա էլ որոշել է հոգևոր-եկեղեցական հաղորդումները փակել։
Մայր Աթոռը նույնպես Հանրայինով հոգևոր ծրագրեր ունի և կարծում եմ ամեն բան կանի այս քծնող անձը, որ այդ հաղորդումները փակելու կնքահայրը դառնա։
Հարգելի՛ ԶԼՄ-ներ, խնդրում եմ այս հարցը պահեք ձեր աչքի տակ և ճշտեք այս մարդուց, թե ի՞նչն է պատճառը, որ հոգևոր հաղորդումները ցանկանում են հանել ցանցից։ Հա, մեկ էլ որոշել են, իբր, այդ ամենը տեղափոխել «Վեմ» ռադիոկայան, սակայն այստեղ էլ վտանգ կա, «Վեմը» փակելու շուրջ նույնպես կան քչփչոցներ, լինենք հետևողական էս ազգադավերի պլանները խափանելու համար»։