ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 66 տոկոսով: Այս մասին իր ֆեյսբուքայն էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը.
«Բարեփոխումները շարունակում ենք նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։
Մի շարք ուղղություններով գրանցված արդյունքներով պայմանավորված ՀԱՊՀ-ի խորհուրդը հաստատել է դոցենտ, գիտությունների թեկնածուի, դոցենտի և գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը։
Արդյունքում դոցենտ, գիտությունների թեկնածուի տարակարգի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 374.400 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 561.600 ՀՀ դրամ, իսկ դոցենտի կամ գիտությունների թեկնածուի տարակարգերի համար 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի` 316.800 ՀՀ դրամ, 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 475.200 ՀՀ դրամ:
Վստահաբար կարող եմ արձանագրել, որ վերջին տարիների ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի մեծածավալ աշխատանքի արդյունքում պոլիտեխնիկը մեծ հաջողություններ է գրանցում»,- գրել է նա: