Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով իրավապահների ներխուժումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
«Ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մուտքի և այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին:
Մենք դատապարտում ենք նման քայլերը: Անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը։
Կոչ՝ պետական պատկան մարմիններին. ձերբակալությունների արշավը դադարեցնել»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը։