«Ըստ Ձեզ, Գյումրու ավագանու ընտրություններն արդար և առանց խախտումների կանցնե՞ն»․ «Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցմանն ի պատասխան, քաղաքացիների 27.9%-ն է պատասխանել՝ միանշանակ այո, իսկ 34.8%-ը նշել է՝ ավելի շուտ այո։
Հարցված քաղաքացիների 15.2%-ի կարծիքով, Գյումրու ավագանու ընտրություններն ավելի շուտ արդար և առանց խախտումների չեն անցնի, 15.2%-ը պատասխանել է՝ միանշանակ ոչ։
6,9 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Նշենք, որ հարցումներն անց են կացվել Գյումրիում՝ մարտի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում։