ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու տարածքում գտնվող երկու հողամաս։
Վարչապետի փոխանցմամբ՝ հողամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 665 քառակուսի մետր։ Դրանց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 4 միլիոն 544 հազար դրամ։
Հաղորդագրությունը վարչապետը հրապարակել է #հատիկառհատիկ հեշթեգով։

















